Պուտինը բացարձակ գեղեցիկ է: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ հավելելով, որ ինքը ՌԴ նախագահի հետևակն է և պարտական է վերջինիս՝ լինի Պուտինը նախագահը, թե՝ շարքային. «Ես իմ ամբողջ կյանքում պարտական եմ նրան: Նրա նման երկրորդը չկա»,-ասել է Կադիրովը:
Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը ոչ մեկ անգամ է իր աջակցությունը հայտնել Պուտինին: Մայիսին նա նույնիսկ կոչ էր արել հանուն Պուտինի փոխել Սահմանադրությունը և թույլ տալ, որ վերջինս նախագահը ընտրվի նաև երրորդ ժամկետով: Կադիրովի խոսքերով, հիմա որևէ մեկը չի կարող փոխարինել ՌԴ նախագահին: