Հասարակություն 

Ոստիկանությունը պնդում է, որ ՃՈ-ն լավ է աշխատում. Թվաբանություն՝ մտահոգների համար

Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ այս տարվա դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթեւեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետեւանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ-վերլուծաբանների դատին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նույն շարքից