Հասարակություն Իրավական 

Կասկածյալները Գագիկ Ծառուկյանի մերձավորներն են. Յուրացման դեպք է բացահայտվել

Ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Աբովյան քաղաքի Բարեկամության 4 հասցեում գործող «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ի նախկին տնօրեն Հովիկ Հակոբյանը 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թ.-ի դեկտեմբերը ներառյալ չարամտորեն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, մեծ թվով քաղաքացիների կողմից մի քանի մարզաձևերի համար վճարված վարձավճարները չի մուտաքրել կենտրոնի հաշվեհամարին: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ստացված օպերատիվ տվյալները ավելի հիմնավորվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ստացված հավաստի տեղեկությունների հիման վրա:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Հ. Հակոբյանը ողջ գումարը օգտագործել է անձնական կարիքների համար և դրա հետևանքով յուրացվել է մոտ 16 մլն դրամ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից