Հասարակություն 

«Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»․ Նոր մանրամասներ մոր և որդու սպանությունից

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Բերդի բաժին ստացած ահազանգի փաստով: Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը դիեր կան: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական բաժնի քննիչները: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել էին 87-ամյա Արուսյակ Դարբինյանի և 57-ամյա Հրաչ Դարբինյանի դիերը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել՝ «Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»:

Քննիչը այդ նամակը առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, հետքաբանական և մատնադրոշմային:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից