Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը «լակմուսի թղթի» էֆեկտ է ունենում Հայաստանի քաղաքացիական (!) հասարակության համար։ Պարզ է դառնում, թե ում համար է իրավունքը, արդար դատաքննությունը, Սահմանադրությունն արժեք, իսկ ում համար՝ մանրադրամ։
Խնդիրն ամենևին Մանվել Գրիգորյանը չէ։ Խնդիրն այն է, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ պահանջում են ՀՀ քաղաքացուն զրկել իրավական պաշտպանության միջոցներից ու դատել նրան «փողոցի օրենքով»։ Սա է իրականությունը։
Թե ինչպես է այդ պահանջը «փաթեթավորվում», էական չէ։ Մեկը հաշվեհարդարի ուղիղ կոչ է հնչեցնում, մյուսը պահանջում է շուտափույթ ներմուծել «անցումային արդարադատություն» - էությունը ճիշտ նույնն է։
Իրավունքը, արդար դատաքննությունը, Սահմանադրությունն արժեք են և վերջ - սա է իմ հավատամքը։ Եվ այդ «դիրքից» ես նահանջելու տեղ չունեմ։
ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան