Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանի հրահանգով այսօրվանից սկսվելու է «ասֆալտին փռելու» գործընթացը

analitik.am

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգով այսօրվանից մեկնարկելու է օլիգարխների թիկնազորերը «ասֆալտին փռելու» գործընթացը։ Այս մասին Ոստիկանապետը հայտարարել է Ազատության եթերում

«Վերջին ժամանակահատվածում «ասֆալտին փռելու» բառակապակցությունը շատ շահարկվում է», ֊ մանրամասնել է Օսիպյանը՝ շարունակելով. «Նախքան ասֆալտին փռելը մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք տանում։ Կա համապատասխան հանձնարարական իմ կողմից, բոլորին զգուշացվել է՝ ով կընդունի, կընդունի։ Եվ օգտվելով առիթից ասեմ՝ հենց դեկտեմբերի 25-ից սկսվելու է այդ գործընթացը։ Եթե որևէ մեկը հայտնվի երկրորդ մեքենայով, իհարկե՝ ժողովրդի ասած՝ կփռենք ասֆալտին»։

 

 

Նույն շարքից