Հասարակություն 

Ես շատ թույլ ոստիկանապետ եմ. Վալերիյ Օսիպյանը՝ իրեն թույլ անվանողներին

analitik.am

Ազատության եթերում, պատասխանելով հարցին, թե երբ է ստանալու գեներալի կոչում, Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ ինքն արդեն 9 տարի գնդապետ է, սակայն չի կարող ասել, թե երբ կստանա հաջորդ կոչումը: Նա նաև չի պատասխանել հարցին՝ կարծում է արդյո՞ք, որ ինքն արժանի է գեներալի կոչման:

Օսիպյանը պատասխանել է նաև մեղադրանքներին, որ ինքը թույլ ոստիկանապետ է: Նա մասնավորապես նշել է. «Շատ թույլ ոստիկանապետ եմ: Ես գիտեմ, թե որտեղից են գալիս այդ խոսակցությունները, գիտեմ, թե ովքեր են այդ լուրեր տարածողները, գերազանց տիրապետում է: Ես գիտեմ, թե ում ձեռնտու չէ, որ Օսիպյանը լինի ոստիկանապետ: Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել համակարգում: Շատ թույլ ոստիկանապետ եմ, որ ընտրություններն այսպես անցան, շատ թույլ ոստիկանապետ եմ, որ իմ վրացի գործընկերը հայտարարում է՝ Հայաստանում աննախադեպ ընտրություններ են տեղի ունեցել՝ նույնիսկ Վրաստանի ընտրությունների հետ համեմատած: Շատ թույլ եմ, որ ոստիկանության առջև խնդիրները լուծում եմ. Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, կային այլ հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի»:

Օսիպյանի խոսքերով, ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանությունը մեծ գնացքի նման կանգ էր առել. «Ես նշանակվեցի, փորձում եմ հրել այդ գնացքը: Ես մոտ երեք շաբաթ մենակ եմ աշխատել, առանց փոխոստիկանապետերի: Այսօր Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը պակասել է: Ես գիտեմ, թե որտեղից են գալիս իմ՝ թույլ լինելու մասին քամիները: Մարդիկ կան, որ երազում են լինել ոստիկանապետ, սա ուղղորդված է»:

 

Նույն շարքից