Հասարակություն 

Լիվերպուլում ավտոմեքենան բախվել է մարդկանց խմբին

analitik.am

Բրիտանական Լիվերպուլում ավտոմեքենան բախվել է մարդկանց խմբին, ինչի արդյունքում կա առնվազն 2 վիրավոր: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, քաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ: Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:

Ավտոմեքենան վարել է 19-ամյա մի երիտասարդ, ով արդեն ձերբակալված է:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Նույն շարքից