Գլխավոր Հասարակություն 

Սփյուռքահայերն ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության մոտ

analitik.am

Մի խումբ սփյուռքահայեր այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության մոտ՝ պահանջելով վերանայել որոշումը և չփակել նախարարությունը:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, նախարարության փակումով Սփյուռքի և Հայաստանի միջև կապը թուլանալու է: Նրանք նաև նշում են, որ այս տարիներին նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել, օգնել է Սփյուռքից Հայաստան ժամանած քաղաքացիներին և այլն:

Օրեր առաջ էլ Մշակույթի նախարարության հետ Սփյուռքի նախարարության աշխատակիցներն էին նույն պահանջով ակցիա իրականացնում:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում 17 նախարարություններից մնալու է 12-ը: Սփյուռքի նախարարությունը փակվողների թվում է:

Նույն շարքից