Հասարակություն 

Դոնալդ Թրամփը քննադատել է 7-ամյա երեխային Սանտային հավատալու համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյան Թրամփի հետ մասնակցել է հատուկ ակցիայի, որի շրջանակներում երեխաները կարողացել են զանգահարել նրանց և հարցնել, թե ուր է Սանտան: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Թրամփին զանգահարողներից մեկն էլ եղել է 7-ամյա Քոուլմանը: Վերջինիս հետ զրույցում ԱՄՆ նախագահը հարց է տվել «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային: 7 տարեկանն արդեն ուշ է դրա համար, ո՞չ»: Դրանից հետո նախագահը նշել է՝ դե լավ վայելեք:

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինն ամեն տարի մասնակցում են վերոնշյալ ակցիային և երեխաներին հայտնում, թե որտեղ է Սանտան:

Նույն շարքից