Հասարակություն 

Աբովյանն առաջարկեց օրակարգից հանել բյուջեի նախագծի հարցը. Առաջարկությունը մերժվեց

analitik.am

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը: Այսօրվա նիստի օրակարգում է նաև Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որով մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ առաջարկվում է նվազեցնել վերելակներին, տրանսպորտին տրամադրվող ծախսերը՝ դրա փոխարեն ավելացնելով օրինակ պարգևատրումների և գործուղումների գումարը:

Նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանն առաջարկեց օրակարգից հանել բյուջեի մասին նախագիծը: Քվեարկության արդյունքում առաջարկությանը դեմ արտահայտվեց ավագանու 41 անդամ, կողմ՝ 7, ձեռնպահ՝ 3:

Ավագանին նիստը շարունակում է մինչ այդ հրապարակված օրակարգով:

Նույն շարքից