Քաղաքականություն 

Բաքուն Արցախն Ադրբեջանից դուրս չի տեսնում

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Արցախի հայերի համար ապահովել նույն անվտանգությունը, որն ապահովում է իր քաղաքացիների համար և Ադրբեջանի կազմում Արցախի հայերին ինքնավորության իրավունք տալ՝ ամենաբարձր մակարդակով:

Մամեդյարովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները, որոնք ընտրությունների արդյունքում ստացել են ժողովրդի մանդատը, քաղաքական կամք կցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման, խաղաղության և կայունության հասնելու հարցում:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, հակամարտության կարգավորումից հետո ադրբեջանցիները հաստատավելու են Արցախում և երկու ժողովուրդներն ապրելու են կողք կողքի:

Նույն շարքից