Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մենք ամեն ինչ ժառանգություն ենք ստացել նախորդ իշխանություններից. Երևանի փոխքաղաքապետ

analitik.am

Մեզ ամեն ինչ ժառանգություն է հասել նախորդ իշխանությունից, ոչ միայն այս ծրագիրը, այլ նաև այս սրահը: Այս մասին Երևանի ավագանու նիստում Երևանի զարգացման 2019-23 թվականների 5-ամյա ծրագրի հաստատման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Ծրագրի քննարկման ժամանակ խոսվեց նաև հեծանվորդների մասին: Մասնավորապես առաջարկ եղավ թույլ տալ հեծանվորդներին հետիոտնի հետ հավասար օգտվել մայթերից, քանի դեռ տրանսպորտային հարցի հետ չի լուծվել նաև այս հարցը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը վերոնշյալ առաջարկին արձագանքեց որպես ակտիվ հեծանվորդ: Մարությանը մասնավորապես նշեց՝ եթե հեծանվորդները հետիոտնի հետ հավասար օգտվեն մայթերից, վտանգներ կստեղծվեն երեխաների համար, որոնց հետ բախման արդյունքում նույնիսկ մահվան դեպքեր կարող են լինելու: Ինչ վերաբերում է ավոտմեքենաների համար նախատեսված հատվածով երթևեկությանը, քաղաքապետն ասաց, որ այստեղ էլ խնդիրներ են առաջանում հենց հեծանվորդների համար, որոնց վարորդները նեղում են՝ չընդունելով նրանց, որպես երթևեկության սուբյեկտների:

Հարցը համակարգային լուծում է պահանջում:

Նույն շարքից