Գլխավոր Հասարակություն 

Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ-ն գրություն է ստացել Ռուսաստանից

analitik.am

Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

Թե երբ է Հարությունյանը ստացել ՌԴ քաղաքացիություն, հայկական կողմը դեռ չգիտի և լրացուցիչ հարցում է ուղարկել Մոսկվա այդ մասով:

Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նշենք, որ Հայաստանն ամեսներ առաջ հետախուզում է հայտարարել նախկին նախարարի նկատմամբ: Հայտնի է, որ նա Ռուսաստանում է, սակայն նրան Հայաստան բերելը գրեթե անհնար է, քանի որ ռուսական իշխանությունները սովորություն չունեն իրենց քաղաքացիներին հանձնել այլ երկրի:

Նույն շարքից