Հասարակություն 

Չինաստանում դանակով զինված հանցագործը պատանդ է վերցրել ուղևորներին. Կան զոհեր և վիրավորներ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, չինական Ֆուցզյան նահանգում դանակով զինված տղամարդը երթուղային ավտոբուսում քաղաքացիների է պատանդ վերցրել: Այս մասին հայտնում է Guancha.cn-ը:

Միջադեպն ավարտվել է վթարով, ինչի արդյունքում կա առնվազն 5 զոհ և 21 վիրավոր: Զոհերից մեկը ոստիկան է:

Հանցագործը ձերբակալված է: Դեռ հայտնի չեն հանցագործության շարժառիթները:

 

Նույն շարքից