Իրավական Հասարակություն 

Խանութում տարեց տղամարդու բաճկոնի գրպանից գումար էին գողացել. հանցագործությունը բացահայտված է

analitik.am

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում, 1941 թ. ծնված Ֆերդինանտ Կ.-ն հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրեն պատկանող մթերային խանութում իր հագի բաճկոնի գրպանից գողացել են 170.000 դրամ, նույն օրը ոստիկանություն չի դիմել, քանի որ գումարի բացակայությունը նկատել է հաջորդ օրը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, բաժին է հրավիրվել 1972 թ. ծնված Սեդրակ Գ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և գումարն ամբողջությամբ ծախսել է անձնական կարիքների համար:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից