Բարի օր Հասարակություն 

Քուանշ, պարոն քաղաքապետ. Դավիթ Խաժակյանը քուանշեց Հայկ Մարությանի ասածը

analitik.am

Երևանի քաղաքապետարանում բուռն մթնոլորտում շարունակվում է տրանսպորտի թեմայի մասին հարցի քննարկումը:

Հայկ Մարությանի խոսքերով, ներկայացվում են հայտարարություններ, որոնք ինքը երբեք չի արել, սակայն վերագրվում են իրեն: Մարությանը պնդում է, թե չի ասել, որ տրանսպորտի հարցը լուծվելու է 2-4 տարում, այլ ասել է, որ այն լուծվելու է առնվազն 2 տարում:

Ապա Մարությանը կշտամբեց ԼՈւՅՍ դաշինքի անդամներին, ովքեր եղել են նաև նախորդ ավագանու կազմում. «Ես ասել եմ երկու տարի, եթե չեք լսել, կարող եք դիտել, սակայն դա չէ կարևորը: Դուք եղել եք ավագանու անդամ, ստացել եք ամսական այդ 55 հազար դրամը ու ոչ մի բան չեք արել, ըստ իս: Այսօր այն ռիփորթը, որ բերել են, ես համարում եմ անբավարար: Դուք ավելի շատ ու ճիշտ պետք է աշխատեիք նրանց հետո: Պետք է ասեիք, որ Բրիտանիայից բերված ամեն թղթի համար չենք ուրախանալու, պետք է լինեն տարբերակներ, հիմնավորումներ: Հաշվենք 55 հազարը քանի ամիս եք ստացել»:

Այստեղ ԼՈւՅՍ դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի համբերությունը սպառվեց. «Քուանշ, պարոն քաղաքապետ, 55 հազար դրամի վրա: Որևէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել, բանավիճել: Թող ասեն, որ այսինչ բանը, որ արել ենք, լավ չենք արել: Կետ առ կետ քննարկենք»:

Մարությանի նշեց, որ ինքն արդեն ասաց, թե ինչը բավարար չի արվել:

 

 

Նույն շարքից