Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինը ՀԱՊԿ-ում միայնակ թողեց Հայաստանին

analitik.am

ՀԱՊԿ անդամ 6 երկրներից 5-ը պաշտոնապես իրենց աջակցությունն են հայտնել գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչր Ստանիսլավ Զասի թեկնածությանը: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ հավելելով, որ Հայաստանն այս հարցում միայնակ է մնացել:

Այն, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Բելառուսն իրենց  աջակցությունն են հայտնել Զասին, արդեն հայտնի է, իսկ այսօր հայտնի է դարձել, որ վերոնշյալ երկրների ղեկավարների միացել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Զասին ընդունել է դեկտեմբերի 18-ին և տվել է իր աջակցությունը:

Հիմա կազմակերպության անդամ երկրները սպասում են Հայաստանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ:

Նույն շարքից