Քիչ առաջ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց։ Դատարանը՝ հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան։ Այս մասին հայտնում է Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն:
ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռևմատոիդ արթրիտը և միոպատին անհամատեղելի են կալանքի հետ։