Բարի օր Քաղաքականություն 

Թուրքիայի ԱԳ նախարարը պայման է դրել Նիկոլ Փաշինյանի առջև

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ պատասխանելով ՀՀ վարչապետի պշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ:

Թուրք պաշտոնյան ասել է, որ Անկարան հստակ նախապայմաններ ունի: Նա հայտարարել է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի, հողերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, իսկ թուրքական իշխանությունները չեն կարող որևէ բան անել՝ անտեսելով Ադրբեջանին:

Չավուշօղլուն նաև նշել է, որ թուրքական կողմի սրտով կլինի ԼՂ հարցի այն լուծումը, որը ձեռնտու կլինի Ադրբեջանին:

 

Նույն շարքից