Բարի օր Քաղաքականություն 

Պուտինը որոշել է ստորագրել ՀԱՊԿ-ում «հայկական» պրոտոկոլը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել ՀԱՊԿ կանոնադրության մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պրոտոկոլը: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:

Պրոտոկոլի նախագծի համաձայն, կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ոչ միայն անդամ երկրների ղեկավարները, այլ նաև՝ վարչապետերը:

Պրոտոկոլի նախագիծը պայմանավորված է Հայաստանում 2015 թվականին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումներով, ինչի արդյունքում Հայաստանը դարձավ խորհրդարանական երկիր, իսկ վարչապետը՝ երկրի ղեկավար:

Մեկ այլ պրոտոկոլով էլ ներդրվում է «կազմակերպության գործընկեր» հասկացությունը: Խոսքը վերաբերում է այն երկրներին և կազմակերպություններին, որոնք կորոշեն ՀԱՊԿ-ի հետ փոխշահավետ համագործակցություն վարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:

 

Նույն շարքից