Բարի օր Հասարակություն 

Եթե Փաշինյանին հավատացած երիտասարդները հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի համար. Ռուբեն Վարդանյան. mediamax

analitik.am

Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դրական լիցքերով խաղաղ բողոքի օրինակ էր, և այսօր երկիրն ունի առաջնորդ, որը ստացել է ձայների 70%-ը և վայելում է Հայաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը։ Բայց հատկապես կարեւորն այն է, որ դա իրական մարդկանց իրական աջակցություն է։ Այս մասին mediamax-ի հետ զրույցում հայտարարել է IDeA հիմնադրամի համահիմնադիր, գործարար, Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանի խոսքերով, այդուհանդերձ, այս աջակցությունն ուղեկցվում է մեծ սպասումներով՝ մարդիկ հույս ունեն, որ փոփոխություններն իսկապես տեղի կունենան։ Եվ եթե երիտասարդները, որոնք հավատացին իրենց առաջնորդին և վերափոխման հնարավորությանը, հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի համար։

«Ուստի ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, մենք պետք է օգնենք վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը։ Շատ կարևոր է հասնել խորքային, այլ ոչ թե մակերեսային փոփոխությունների։

Ուստի, երբ մարդիկ հարցնում են ինձ՝ ես Փաշինյանի կողմի՞ց եմ, թե՞ նրա դեմ, ես ասում եմ, որ հարցն ինքնին կոռեկտ չէ։ Նա լեգիտիմ ընտրված վարչապետ է, որը ղեկավարում է երկիրը»,-ասել է գործարարը:

 

 

Նույն շարքից