Հասարակություն 

Ցունամիի ժամանակ տղամարդն ընտրության առաջ է կանգնել՝ ո՞ւմ փրկել՝ մորն ու որդո՞ւն, թե՝ կնոջը

analitik.am

Ինդոնեզական Սումատրա կղզում ցունամիի ժամանակ բնակիչներից մեկը ստիպված է եղել ընտրություն կատարել՝ ո՞ւմ փրկել, մորն ու որդո՞ւն, թե՝ կնոջը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղետի ժամանակ 46-ամյա տղամարդն օգնության է շտապել 70-ամյա մորն ու 1-ամյա երեխային, սակայն, նկատելով, որ ջուրը տանում է կնոջը, որոշել է փրկել հենց վերջինիս:

Ուդինա Ահոկային հաջողվել է փրկել կնոջը, սակայն մայրն ու որդին մահացել են:

«Ես չհասցրեցի փրկել մորս ու որդուս»,-հուզված հայտարարել է ինդոնեզացին:

Հավելենք, որ Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 429-ի, իսկ անհետ կորածների՝ 150-ի:

 

Նույն շարքից