Գլխավոր Հասարակություն 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել

analitik.am

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել:

«Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի: Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար այցելեք travel.state.gov. »,-ասված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Նույն շարքից