Հասարակություն 

Իրանում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է վթարվել. Կա 10 զոհ

analitik.am

Իրանում ուսանողներ տեղափոխող ավոտբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 10 զոհ և 26 վիրավոր: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Ավտովթարը տեղի է ունեցել Թեհրանում Ազադ իսլամական համալսարանի Գիտահետազոտական բաժնի մոտ: Ավտոբուսը բախվել է բետոնե պատին և կողաշրջվել:

Որոշ տեղեկություններով, վթարից առաջ վարորդը խնդիրներ է ունեցել սրտի հետ: Այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել:

Նույն շարքից