Քաղաքականություն 

Հայկ Մարությանը բացարձակ սուտ է խոսում. Զարուհի Փոստանջյան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան, ով Երևանի նախկին ավագանու անդամ է, արձագանքելով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, որ նախկին ավագանիում մարդիկ 55 հազար դրամ աշխատավարձ են ստացել, բայց ոչ մի բան չի արել, ասաց, որ ինքը չգիտի, թե ում նկատի ունի Մարությանը. «Հիմա նույն Մարությանը ստանում է հանրության տված գումարներից աշխատավարձ, բայց իր տված խոստումները, փաստորեն սուտ էին»:

Փոստանջյանի խոսքերով, Մարությանը ոչ միայն կրկնում է նախկինների գործունեությունը, այլ դեռ ավելին՝ բացարձակ սուտ է խոսում. «3 միլիոն դոլար պետք է ծախսեն գործուղումների և պարգևատրումների համար: Սա նույնպես չարաշահում է»:

ԵԾ նախագահը հիշեցրեց նաև տեղական տուրքերի և վճարների բարձրացման մասին, ինչը, նրա խոսքերով, բացասական իմաստով ազդելու է երևանցիների վրա. «Պետք է խոսել նաև նրա մասին, ոչ թե նախորդ ավագանիի մասին: Եթե նախորդ ավագանին պատշաճ գործունեություն չի ծավալել, ինչո՞ւ է նախորդ ավագանիից Կամո Արեյանին վերցրել իր մոտ աշխատանքի որպես խորհրդական»:

Նույն շարքից