Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Լուկաշենկոն չեն կարողացել լուծել բոլոր հարցերը

analitik.am

Նավթայն ոլորտում Ռուսաստանի կողմից իրականացվող հարկային քաղաքականության փոփոխությունների արդյունքում Մոսկվայի և Մինսկի միջև ի հայտ եկած հակասությունները լուծելու մասով կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքերով, ռուսական կողմը բելառուսական կողմի դիրքորոշման ոչ բոլոր կետերի հետ է համաձայն: Մինսկը փոխհատուցման է սպասում:

Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին: Ամենայն հավանականությամբ, կողմերն այս տարի ևս մեկ անգամ կհանդիպեն:

Նույն շարքից