Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը:
Քիչ առաջ խմբի անդամներից Պավել Մանուկյանը հայտարարեց, թե ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Զարուհի Փոստանջյանը: Քանի որ տիկին Փոստանջյանը նիստերի դահլիճում էր, նա հրավիրվեց ներս: Սակայն դատավոր Մակյանը, տեղեկանալով, որ նախկին պատգամավորի մոտ չկան համապատասխան փաստաթղթերը գործում ներգրավվելու համար, հայտարարեց, որ դա այսօր տեղի ունենալ չի կարող:
Հավաբանար Փոստանջյանը կսկսի Մանուկյանի շահերը պաշտպանել հաջորդ դատական նիստից, որը տեղի կունենա հունվարի 9-ին: