Գլխավոր Հասարակություն 

ՌԴ ԱԳՆ-ն՝ 2019 թվականին ԼՂ հակամարտության հարցում հնարավոր զարգացումների մասին

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրուցի ժամանակ խոսել է 2019 թվականին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաքցում հնարավոր զարգացումների մասին: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:

«Մենք ժամանակային սահմանափակումներ չենք դնում: Մենք միշտ կողմ ենք եղել հնարավորինս շուտ կարգավորմանն ու այն միջոցներին, որոնք ուղղված են այդ նպատակին: Կոնկրետ ժամկետներ նշել, ես չեմ կարող: Պատմությունը երկար է, ցավոք հակամարտությունը ձգձգվում է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, որը միջնորդ է և ընդհանուր պատմություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, ապա մենք մեր կողմից կանենք հնարավորը»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, թե տեղեկություններ չունի այն մասին՝ կազմակերպելու է արդյո՞ք Մոսկվան 2019 թվականին հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

 

 

Նույն շարքից