Հասարակություն Իրավական 

Դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանին չկալանավորելու մասին որոշումը

ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն  2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը 2007-2011 թ. զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը, որը կայացվել էր Առաջին ատյանի դատարանի կողմից:

Նույն շարքից