Ուկրաինայում ավարտին է մոտեցել մեկ ամիս առաջ հայտարարված ռազմական դրության ժամկետը: Նախագահ Պյոտր Պորոշենկոն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել ռազմական դրության ժամկետը երկարաձգելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռազմական դրությունը հայտարարվեց Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ռուսական կողմը կալանավորեց, Մոսկվայի պնդմամբ, ռուս-ուկրաինական սահմանն անօրինական կերպով հատած ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմերը:
Հավելենք, որ Ուկրաինայում հաջորդ տարի մարտի 31-ին ընտրություններ են տեղի ունենալու: