Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է ունենալու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ օրակարգի կարևորագույն թեմաներին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարներին:
Հիշեցնենք, որ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին ՌԴ նախագահը հայտարարեց իր մեծ ասուլիսի ժամանակ, ինչից հետո հայկական կողմը հաստատեց դա: