Հասարակություն Իրավական 

Ոստիկանությունը Երևանում ասֆալտի՞ն է փռել քրեական հեղինակություններին

ՀԺ-ի տեղեկություններով, դեկտեմբերի 25-ին, ոստիկանությունը Երևանում հերթական օպերացիան է իրականացրել, որի արդյունքում բերման է ենթարկվել 4 քրեական հեղինակություն, այդ թվում՝ Զապ անունով հայտնի Անդրանիկ Սողոյանը:

Analitik.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներն իրականացնվում են մշտապես. «Ավել բան չենք կարող ասել»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին Ազատության եթերում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 25-ին իր կարգադրությամբ սկսվելու է ասֆլատին փռելու գործընթացը: Թե որքանով հայտարարությունը կապ ունի քրեական հողինակություններին բերման ենթարկելու հետ, հայտնի չէ:

 

 

Նույն շարքից