Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը գործարքի մեջ է նախորդ իշխանության հետ. Զարուհի Փոստանջյան

Եթե դու նույն բռնապետության համակարգի սահմանադրությունը հագնում ես ու օգտագործում այն, դու շարունակում ես նույն գործունեությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքերով, տեղի է ունեցել կեղծիք. Իբր Սերժ Սարգսյանը մերժվել է, և նրա տեղը եկել է ինչ-որ մի նոր  անձնավորություն, սակայն ամբողջ քաղաքական կառուցվածքը շարունակում է մնալ. «Մենք պետք է իրականացնենք գաղտնազերծում, մաքրազերծում, որը տեղիչի ունեցել: Մենք չգիտենք, թե ինչպես է գործադիր իշխանության առաջին դեմքը հայտնվել այնտեղ: Եկեք վերադառնանք 2011 թվական, տեսնենք, թե ինչպես ազատ արձակվել Նիկոլ Փաշինյանը: Նա դատապարտվել 7 տարվա ազատզարկման, նրա նկատմամբ պետք է կիրառվեր համաներում, ինչի արդյունքում նրա պատիժը կազմելու էր 3,5 տարի, սակայն նա այդքան ժամանակ չի անցկացրել բանտում: Ինչպես են նրան ազատել: Ինչպես կարող էին նախորդ բռնապետական ռեժիմում մարդկանց ազատ արձակել առանց գործարքի: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել գործարք»:

Հարցին, թե փաստեր ունի արդյո՞ք ինքը, Փոսստանջյանը նշել է, որ 6 ամիս Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ ապրել է գրեթե նույն տանիքի տակ. «Իհարկե փաստերն ի հայտ կգան: Հենց այնպես չի լինում, որ բռնապետն իշխանությունը հանձնի ու հայտարարի, որ ինքը սխալ էր: Որևե մեկը հենց այնպես թույլ չէր տա Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիայի հրապարակում ցույց անել, փակել այն, կամ մտնել Ռադիոտուն և կոտրել դուռը»:

 

 

 

Նույն շարքից