Քաղաքական 

Պուտինն ու Փաշինյանը կկարողանան համաձայնության հասնել. Անդրեյ Կազանցև

Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջիկա հանդիպումը պետք է պարզություն մտցնի Երևանի դիրքորոշման մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում: Ամենայն հավանականությամբ հայկական կողմը կհամաձայնվի գլխավոր քարտուղարի փոփոխության հետ՝ ռոտացիոն կարգով: Նման կարծիք հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի խնդիրների հետազոտության կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևը:

Կազանցևի խոսքերով, ռոտացիայով հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի թեկնածուն, մասնավորապես՝ Ստանիսլավ Զասը:

«Հայաստանն ինքն է ցանկացել անդամակցել ՀԱՊԿ-ին: Եթե ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի լայն քաղաքական շրջանակներում որոշակի հարցեր կան, ՀԱՊԿ-ի մասով նման հարցեր չկան: Ինչ վերաբերում է նախկին գլխավոր քարտուղարի մեղադրանքին, ապա այն կապված է Հայաստանի ներքին քաղաքականության հետ: Արտաքին քաղաքականության հետ այն կապ չունի: Ինձ թվում է, որ Պուտինն ու Փաշինյանը կկարողանան համաձայնության հասնել»,-ասել է փորձագետը:

Կազանցևը նաև հիշեցրել է Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ղեկավարություն ցանկություն ունի փոխհամագործակցել Ռուսաստանի հետ,  և այդ քաղաքականությունը պահպանվում է:

 

 

Նույն շարքից