Միանգամից մի քանի լավ նորություն նախակրթական տարիքի երեխաների և նրանց ծնողների համար:
- Քաղաքապետարանը 2019-ին հնարավորություն կտա ևս շուրջ 1000 երեխայի՝ հաճախել մանկապարտեզներ: Գործող մանկապարտեզների՝ մինչ այս չօգտագործվող տարածքները կհարմարեցվեն, կբացվեն նոր խմբեր:
- Կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը, որը լրամշակված տարբերակով հնարավորություն կտա ծնողներին անձամբ հետևելու հերթագրման ընդհանուր շարժին:
Նախատոնական դրամահավաքության հարցը մանկապարտեզներում կարելի է լուծված կամ գրեթե լուծված համարել: Այնուամենայնիվ, եթե կան ապօրինի դրամահավաքության դեպքեր, խնդրում ենք՝ զանգել 011 514 000 համարով կամ գրել [email protected] հասցեին:
Մանրամասները՝
https://www.yerevan.am/…/2019t-showrj-1000-erekhayov-aveli…/
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը