Հասարակություն 

Ճանապարհային ոստիկաններն արագ արձագանքեցին հասարակության արձագանքին /Տեսանյութ/

Մեր նախորդ թողարկումներից մեկում ներկայացրել էինք Ճանապարհային ոստիկանության ծառայողների՝ համացանցում տարածված տեսագրությունում երևացող օրինազանց վարորդի մեքենան հայտնաբերելու և հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու վերաբերյալ տեսանյութը։ Սոցիալական ցանցում տեսանյութի քննարկումների ընթացքում, օգտատերերից մեկը հրապարակել էր նմանօրինակ տեսագրություն։ Այս անգամ էլ Ճանապարհային ոստիկանները արագ արձագանքեցին։

Ճշտվեց իրավախախտումը տեսագրելու օրը և վայրը։ Կարճ ժամանակ անց «ԲՄՎ»-ն հայտնաբերվեց մայրաքաղաքի Սպանդարյան փողոցում և տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվեց արձանագրություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի՝ երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշման պահանջները չկատարելու հատկանիշով։

Ճանապարհային ոստիկանները պարզեցին նաև, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է փոխարինված հաշվառման համարանիշերով և կազմեցին երկրորդ արձանագրությունը։

Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և շնորհակալություն հայտնում քաղաքացիներին համագործակցության համար։

Նույն շարքից