ՀՀԿ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։ Չգիտեմ, թե ինչ փաթեթից է օգտվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն իմ փաթեթի արժեքն է 270.000 հազար դրամ ( գրվել էր այս թիվը շուրջ 5 անգամ գերազանցող գումար)»:
