Քաղաքական Միջազգային 

Թրամփը կնոջ հետ մեկնել է Իրաք շնորհավորելու զինվորականների Սուրբ Ծնունդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Իրաք: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփը կնոջ հետ մեկնել է Իրաք զինվորականների Սուրբ Ծնունդը շնորհավորելու և նրանց հաջող ծառայության համար շնորհակալություն հայտնելու համար:

The New York Times թերթը գրում է, որ Թրամփն Իրաքի տարածքում եղել է դեկտեմբերի 26-ին:

Associated Press-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ նախագահի օդանավը Վաշինգտոնից օդ է բարձրացել մաքսիմալ գաղտնիության պայմաններում: Նա Բաղդադի օդանավակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 26-ին երեկոյան:

 

 

Նույն շարքից