ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1960-ականներին կարողացել է զինվորական ծառայությունից խուսափել՝ դա անելով հոր լավ կապերի շնորիվ: Այս մասին հայտնում է New York Times-ը: Պարբերականին այս մասին ասել են նյույորքցի օրթոփեդ Լարի Բրաունսթայնի աղջիկները:
Վերջիններս պատմել են, որ իրենց հայրը ծանոթ է եղել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող մագնատ Ֆրեդ Թրամփի հետ և սիրել է պատմել այն մասին, թե ինչպես է օգնել նրան:
Բժշկի աղջիկները պատմել են, որ 1968 թվականին՝ Վյետնամի պատերազմի ժամանակ, իրենց հայրը Ֆրեդի որդու՝ Դոնալդի մոտ առողջական խնդիրներ է «արձանագրել», որոնք իրականում չեն եղել, ինչը թույլ է տվել ապագա նախագահին խուսափել զինծառայությունից:
Հայտնվում է, որ մինչ այդ Թրամփի բանակ զորակոչվելը 4 անգամ հետաձգվել է կապված ուսման հետ: