Իրավական Հասարակություն 

Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքները անմիջականորեն կապված են քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի գործի հետ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքները անմիջականորեն կապված են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ:

Որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Վահագն Հարությունյանը լուրջ շահագրգռվածություն ունի Ալավերդցի Վահագի գործով: Վահագն Հարությունյանը տևական ժամանակ գաղտնալսել է Ալավերդցի Վահագի հեռախոսազանգերը, որոնց ժամանակ իր հասցեին հայհոյանքներ է լսել, որի արդյունքում նրա նկատմամբ անձնական վրեժխնդրությամբ էր լցել և որոշել էր իր դիրքն օգտագործել այդ վրեժը լուծելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից