Հասարակություն 

9-ամյա երեխան ոստիկանություն է զանգահարել՝ դժգոհ մնալով սուրբծննդյան նվերներից

Գերմանական Ցետել քաղաքում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: 9-ամյա տղան, դժգոհ մնալով սուրբծննդյան նվերներից, ոստիկանություն է զանգահարել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հանդիպել են բարկացած երեխային, ով հայտարարել է, որ նվերներն իրեն դուր չեն գալիս, ինքն այլ բան է ցանկանում:

Ոստիկանության աշխատակիցները երեխայի պահանջով համեմատել են ստացած նվերները այն նվերների հետ, որոնք պահանջել է վերջինս և պարզել են, որ համընկնում չկա: Ապա իրավապահները երեխային համոզել են, որ Սանտա Կլաուսը մեծահասակ լինելու պատճառով մոռացկոտ է դարձել և շփոթել է ամեն ինչ:

Թե ինչով է ավարտվել պատմությունը, չի հայտնվում:

 

 

Նույն շարքից