Հասարակություն 

Մերկելի օդանավի հետ կապված խնդիրների մեղավորը հայտնի է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավի հետ կապված խնդիրների մեղավորը Lufthansa  գերմանական ավիաընկերություններ է: Այս մասին հայտնում է Spiegel-ը:

Հիշեցնենք, որ Կոնդրադ Ադենաուեր անունով Airbus А340-ով Մերկելը պետք էմեկներ Արգենտինա մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Սակայն օդանավը խնդիրներ էր ունեցել, ինչի արդյունքում արտակարգ վայրէջքի մասին որոշում էր կայացվել:

Պարբերականը գրում է, որ 2009 թվականին Lufthansa ընկերություները որոշ փոփոխություններ է կատարել Airbus А340-ում, ինչից հետո պարբերաբար տեխնիկական սպասարկման միջոցառումներ են իրականացվել: 2010 թվականին նման միջոցառումներից մեկից հետո ավիաընկերությունն օդաչուներին չի զգուշացրել  կապի նոր թվային միջոցների մասին:

Հայտնվում է, որ հենց այդ պատճառով կառավարական օդանավի օդաչուները չեն կարողացել համապատասխան ձևով արձագանքել տեխնիկական խնդիրներին, ինչի պատճառով էլ արտակարգ վայրէջք է տեղի ունեցել:

Նույն շարքից