Տնտեսություն գլխավոր 

Գազի գնի մասով նախարարի կարծիքը փոխվել է. Լավատեսության առիթ չկա

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից առաջ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով գազի գնի մասին, հայտարարեց, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են տարվում գինն իջեցնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է առաջարկում ռուսական կողմը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջարկություններից տեղյակ չէ:

Բաղրամյանի խոսքերով, բանակցությունների լավագույն արդյունքը կլինի գազի գնի իջեցումը. «Բանակցությունների ավարտին ամեն ինչ կիմանաք: Մեկ օր է մնացել, սպասենք, կիմանանք»:

Նախարարը նշեց, թե չի կարծում, որ գազի սակագինը կբարձրանա, բայց պետք է սպասել. «Նախ հայտնի կդառնա գինը, որը կլինի սահմանին, ապա նաև գինը, որը կլինի սպառողների համար»:

Մեկ շաբաթ առաջ նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ գազի գինը հաստատ չի բարձրանա:

 

 

Նույն շարքից