Բաղդադի հատուկ պահպանվող կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, պայթյունների շարք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shafaaq news-ը, պայթյունները որոտացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո:
Արդեն հայտնի է, որ պայթյունները ականանետի կրակոցի արդյունք են:
Դեսպանատան անվտանգության աշխատակիցները հարձակմանը պատասխանել են պատասխան կրակոցներով: Ամերիկյան կողմը դեռ պաշտոնապես որևէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը: