Բարի օր Հասարակություն 

Զորացրված զինվորականները 5 միլիոնական դրամ կստանան բնակարան գնելու համար

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարությունն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է ՊՆ-ին հատկացնել 5 միլիարդ 705 միլիոն դրամ: Այդ գումարը Զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված մոտ 1150 նախկին զինծառայողի, 326-ը՝ Երևանում, բնակարանային պայմանները բարելավելու նպատակով միջինը 5 միլիոն դրամ արժեքով բնակարանի գնման վկայականներ հատկացնելու համար է: Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները օգտագործելու նպատակով գանձապե­տա­­րա­նում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րության անվամբ բացել արտաբյուջետային ավան­­­­դային հաշիվ՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի  1-ը գործողության ժամկետով` վճարահաշվարկային սպասարկումը կատա­րելու համար:

Այսինքն այն զինծառայողները, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանային պարտավորություններ, հնարավորություն են ստանում բնակարան ձեռք բերել՝ ստանալով այդ 5 միլիոն դրամը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքերով, ստացվում է, որ Երևանից դուրս շատերը կկարողանան հենց այդ գումարով բնակարան գնել, իսկ մնացածը կկարողանան նշված գումարին ավելացնել որոշակի միջոցներ և բնակարան ձեռք բերել:

Տոնոյանն իր հերթին նշեց, որ խոսքը վերաբերում է հերթում եղած շահառուներին, ովքեր արդեն զորացրվել են:

 

Նույն շարքից