Քաղաքականություն 

Սփյուռքի նախարարը մտահոգություններ ունի Սփյուռքի նախարարության լուծարման մասով

analitik.am

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասով Սփյուռքի նախարարությունն իր մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացրել է Արդարադատության նախարարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքերով, իրենք ունեն մտահոգություններ, քանի որ հստակ չի երևում, թե որ գերատեսչությունն է կատարելու այն գործառույթները, որոնք այսօր կատարում է Սփյուռքի նախարարությունը:

Հիշեցնենք, որ 17 նախարարություններից փոփոխությունների արդյունքում մնալու է 12-ը: Եթե մյուս նախարարությունները միավորվելու են այլ կառույցներում, Սփյուռքի նախարարությունն առհասարակ լուծարվելու է:

Հայրապետյանը նշեց, որ ինքը կիսում է նախարարության այն աշխատակիցների մտահոգությունները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նախարարության լուծարման մասով:

Նախարարի պաշտոնակատարը վստահություն հայտնեց, որ նախնական փաստաթղթում փոփոխություններ կկատարվեն, և չի բացառվում, որ Սփյուռքի նախարարության գործառույթները կկատարի որևէ գերատեսչություն:

Ինչ վերաբերում է հենց նախարար Հայրապետյանին, ապա նա գնալու է Ազգային ժողով:

Նույն շարքից