Հայաստան Քաղաքականություն 

Նախարար Արշակյանն այսօր ինքնաբացարկ է ներկայացնելու

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք իր սրտով է իր համար բացվող նախարարությունը (բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն) և ինչ կապ ունի ինքը ռազմարդյունաբերության հետ, ասաց, որ նախարարություններն առհասարակ չեն ստեղծվում որևէ մեկի համար, դրանք ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու և առաջանահերթյունները ճիշտ դնելու ու լուծելու համար:

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, բարձր տեխնոլոգիաների ոլորտը տարիներ շարունակ հայտարարվում է որպես առաջնահերություն և հիմա ստեղծվել է իրավիճակ ու հնարավորություններ, որպեսզի նման նախարարություն ստեղծվի:

ԱԺ պատգամավոր ընտրված Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ այսօր ինքնաբացարկ է ներկայացնելու, որպեսզի տեղ զբաղեցնի ապագա գործադիրում:

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Արշակյանը լրագրողներին ասել էր, որ իրեն տեսնում է կառավարության կազմում:

 

Նույն շարքից