Հասարակություն 

Հակոբ Արշակյանը պատրաստվում է հանդիպել փողոց փակած քաղաքացիների հետ

analitik.am

Փողոց են փակել, պետք է գնամ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ խոսելով Հյուսիս-հարավի հետ կապված խնդիրների մասին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիները փակել են Երևան-Թալին մայրուղին. պահանջում են իրենց աշխատավարձերը: Ինչպես հայտնում է «Առավոտ»-ը Հարյուրավոր քաղաքացիներ, իրենց մեքենաներով փակելով ճանապարհը, պահանջում են, որպեսզի ներդրումային ծրագրի կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը:

Արշակյանը նշեց, որ պատրաստվում է ծանոթանալ աշխատակիցների բողոքներին. «Նրանք իրենց պահանջները ներկայացնում են կառավարությանը: Պետք է ասեմ, որ կառավարությունն իր պարտականությունները պատշաճ կատարել է և վճարել է աշխատանքների դիմաց: Ըստ երևույթին կապալառուի և ենթակապալառուի միջև խնդիր է, որի հետ կառավարությունը կապ չունի: Սակայն մենք պետք է զբաղվենք հարցով»:

Նույն շարքից