Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Խաժակյանը դիմել է Հայկ Մարությանին

analitik.am

Հարգելի ընկերներ,

այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը:

Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել:

Ինչպես կարող եք տեսնել հրապարակված նկարներում նախկինում մշտապես հավելվածը հրապարակվում էր:

Սույնով կրկին անգամ դիմում եմ քաղաքապետին խնդրելով 21.12.2018թ. համապատասխան կարգադրությունը պատշաճ կերպով հրապարակել, քանզի օրենքով նախատեսված մեկ շաբաթյա ժամկետն ավարտվում է:

Երևանի ավագանու ԼՈւՅՍ դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյան

Նույն շարքից